Ահա՝ երբ կնշվի Զատիկն այս տարի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, 2022 թ-ին նշվելու է ապրիլի տասնյոթին։ Այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղ քերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից 1-ն է:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մш հից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմ ինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գե րեզմшնի մեջ՝ փակելով մեծ քարով: 3 օր անց` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գե րեզման՝

անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գե րեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մե ռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը

կանայք հայտնեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքը: «Եթե մե ռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում

Ճրագալույցի Ս. Պատարագ է մատուցվում, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում ժամերգություն է տեղի ունենում, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»ավետիսով, ասում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Զատկի տոնին

հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար шր յունը, որն էլ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, քանզի ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես

իմաստուններն են ասում.«Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի шր յունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է 50 օր անընդմեջ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին

վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջինև 10 օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը վերջանում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից 10 օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, ու զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ողջ աշխարհով: ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵ ՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *