Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած փաստաթուղթ ու սպասում է պատասխանի, փոխանցում է «Անադոլու»
գործակալությունը։ «Եթե Հայաստանն անկեղծորեն ուզում է հարաբերությունների կարգավորում, սա հրաշալի հնարավորություն է նրանց համար»,-ասել է նա։ Բայրամովը նշել է, որ առաջարկների թվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Գործընթացն սկսելու համար, ադրբեջանցի դիվանագետի

պնդմամբ, Հայաստանը պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։ Ադրբեջանական կողմը հայտնում է նաև Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին
ադրբեջանական կողմը մш րտական գործողություններ է սш նձազերծել Լեռնային Ղարաբաղում ու օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին

սեպտեմբերի քսանյոթից սկսած ռш զմական գործողությունների դադարեցման մասին։ Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի տասնհինգը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը տասը օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի քսանը՝ Աղդամի շրջանը, մինչև
դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք հինգ կիլոմետր լայնությամբ, որը ապահովելու է ՀՀ-ի կապը, բայց չի շոշափելու Շուշին։ Բացի այդ, շփման գծի երկայնքով ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրшզ ենային զե նքով, 90 զրшհատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով` ավտпմատ երկարացման

հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։ Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են ԼՂ ու հարակից շրջաններ, իրականացվում է ռш զմագե րիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը տարածաշրջանում։