ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ… 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին…

Հայազգի տաղանդավոր երգիչ, 16-ամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։ Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։ Գարիկը նախատեսված

հարյուրից հավաքել է հարյուր միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։ Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովն ու այլք։ Սերգեյ Լազարևը Facebook-ի իր էջում նաև հրապարակել է Գարիկի ելույթը և

հայտնել իր հիացմունքը։ «16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին։ Նա փայլեց Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ», –գրել է երգիչը։ Նրա խոսքով`շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։

Լազարևը շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։ Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են առավել քան քսանինը հազար օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է առավել քան 34.000 անգամ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *