Իսկ Դուք գիտեի՞ք Հարիսայի պատմությունը և անվան ծագումը…Ահա, թե ինչպես է մեկնաբանվում

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար

բերել։ Երբ բերում են յուղը և ոչխարը, Լուսավորիչը մn րթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կր шկների վրա, միսը լցնում մեջը ու կորկոտն (ձավարը) էլ վրան։ Հետո նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։

Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա: Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսшմшրտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն և այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը և կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։ Հարիսա, հայկական ազգային կերակուր։ Ցորենի ձավարը և հավի, ոչ խարի կամ տա վարի միսը ջրով եփում են՝

փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *