«Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի ու ոչ աշխատանքային օրերը։ Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի յոթին, այն աշխատանքային է, օրը՝
հինգշաբթի։ Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա, ապրիլի քսանչորսը, Հայոց ցե ղաս պանության զп հերի հիշատակի օրը։ Ապրիլի քսանչորսը այս տարի կիրակի է լինելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, 2022թվականին՝
ապրիլի երեսունին: Մայիսի մեկը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Նշենք նաև, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի կնշվի ապրիլի տասնյոթին, հաջորդ օրը մե ռելոց է: Ապրիլի տասնութը ոչ աշխատանքային համարելու համար կառավարությունը պետք է որոշում ընդունի, սակայն կառավարության
որոշման այդպիսի նախագիծ դեռ չկա: Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ ու ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: