Վահե Գասպարյանն իր էջում գրել է. Միկոյանը, էն ժամանակ, երբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր, Մոսկվայում այցելում է Սարյանի անհատական ցուցահանդեսը: Արդեն ծանոթացել էր նկարների
մեծ մասին, երբ նրան ուղեկցող Սարյանը ասում է. «Անաստա՛ս, որ ես զգալի ավանդ եմ ներդրել արվեստում` բոլորին է հայտնի: Սակայն ասա ինձ, ե՞րբ պիտի դու էլ քո պարտքը կատարես` ե՞րբ պետք է լուծես մեր Ղարաբաղի ու
Նախիջևանի հարցը և վերադարձնես, վերջապես, դրանք ՀՀ-ին»: Միկոյանն ասում է. «Մարտիրոս Սերգևի՛չ, Ձեր ինչի՞ն են պետք Ղարաբաղն ու Նախիջևանը: Ավելի լավ է` դրանց տեղը Հայաստանում երկու գործարան կառուցենք»: Ապշահար Սարյանը մի պահ կանգ է առնում և խորին դառնությունով ասում. «Անաստա՛ս, դու էշի գլուխ ես»: Նշենք , որ Անաստաս
Միկոյանը հայտնի է որպես խորհրդային ժամանակաշրջանի ամենաերկար քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներից 1-ը (1919-1974 թթ-ին): Միկոյանի ղեկավարությամբ են ստեղծվել ՄիԳ-1, ՄիԳ-3 կոր ծանիչները, եռանկյուն թևով ՄիԳ-21, ԽՍՀՄ-ում առաջին հրթ իռшկիր ՄիԳ-19, փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կп րծանիչ ինքնաթիռներ։