Նարեկաբուժություն, աղոթքով բժշկություն. Ահա, թե Ինչ է սա` հոգեթերա՞պիա, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք

Նրա «Մատյան пղ բերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» ու ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես

աղո թագիրք եւ բժ շկարան:
Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը հատուկ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է,

ժողովուրդը միշտ էլ հար գանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը: Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է կարևոր ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հո գեթեր ապիայում և բու ժական նպատակներով, իսկ «Նարեկի» հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն ՀՀ-ում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը

նաև «Նարեկի» վերած ննդի խորհրդանիշն է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, որովհետև խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *