ՑՆՑՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ՄԱՍ 3․ Լաբորատորիայի գաղտնի գործակալը վերջապես պատմեց ցնցող ճշմարտությունը

Հարգելի հայրենակիցներ, եթե դեռ չեք ընթերցել 1-ին և 2-րդ մասերը, խորհուրդ ենք տալիս՝ կարդալ և նոր վերադառնալ այստեղ, 3-րդ մասը կարդալու համար․․․ Առաջին մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ․ Իսկ երկրորդ մասը՝ այստեղ

Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում՝ այս պատմության երրորդ մասը․․․ -Երբ վերադարձա ու գտա լաբորատորիայի այդ գործակալինն, նա ինձ պատմեց բաներ, որ դեռ երկար մտքիցս դուրս չէին գալու․․․

Իմացա, որ մեր խմբից, որ տասը հոգուց էր բաղկացած, կենդանի էին մնացել միայն երկուսս, մնացածը տարօրինակ հանգամանքներում էլ չկային։ Ոմանք ավտովթարից, ոմանք գազի բաց թողումից, ոմանց մոտ էլ հանկարածակի սիրտը կանգ էր առել․ Մի խոսքով դեպքեր, որոնք առնվազն շատ հարցեր էին առաջացնում․․․ Բայց ինձ առավել շատ հետաքրքիր էր այդ դեպքերի բուն պատճառը, ինչն էր ստիպել, որ այդ մարդիկ անհետանային, որովհետև նույն ճակատագիրը սպասվում էր և ինձ…

Նա ինձ պատմեց, որ դեռևս տարիներ առաջ ծրագրված այս պլանը, մինչ օրս էլ չի տվել իր սպասելի արդյունքը։ Նա ասաց, որ մեր խմբի բոլոր անդամներին մի քանի ամիս հետևել են ու նոր ընտրել։ Իմացա՝ ընկերս, ով ավտովթարի էր ենթարկվել, ժամանակին աշխատել է նրանց հետ, սակայն իմանալով ճշմարտությունը հրաժարվել է և խոստացել ամեն ինչ հրապարակային դաձնել․․․

Ինչևէ խոսքը, գնում էր այն մասին, որ այդ ընկերության մասնագետները ստեղծել էին վիրուսի մի տեսակ, որը պետք է գրավեր ողջ աշխարհը։ Պլանն այն էր, որ վարակը պետք է ծագեր մի երկրում, որտեղ որ հաճախ են վիրուսներ ծնվում։ Հետո պետք է այդ ամենը ներկայացվեր առավելապես այդ երկրի խնդիր, և որ այն չի սպառնում մյուսներին․․․

Հետո պետք է վարակը աստիճանաբար տարածվեր բազում երկրներով։ Բայց ամենաէականն այն էր, որ այդ վարակի վերաբերյալ պետք է խոսվեր ամենուր և անըդհատ։ Նրանք գնել էին միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ եւ կարգադրել, որ օր ու գիշեր խոսեին այդ վարակի մասին․․․

Իսկ ինչ նպատակի էր այն ծառայալու։ Խնդիրն այն էր, որ պետք էր յուրաքանչյուր մարդ հասկանար, որ սա երկրի պատմության ամենավտանգավոր համաճարակն է։ Աշխարհում պետք է փակվեին հիվանդանոցներ , պետք է տուժեին միլիոնավոր այլ հիվանդներ զուտ այն բանի համար, որ պայքար գնար բացառապես այդ վարակի դեմ․․․ Նրանց ցանկությունն այն էր, որ ժողովուրդը պահանջի իրենց կառավարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել, որ կտրուկ առնվի այդ վարակի դեմը, բայց նրանք չգիտեին, որ դրա մասին մեր գնած լրատվականները պետք է թմբկահարեին միայն այն ժամանակ, երբ արդեն բանը բանից անցել էր, այլ կերպ ասած, երբ մարդիկ կսկսեին անհանգստանալ ու վախենալ և պահանջներ ներկայացնել, նրանցից շատերն արդեն իսկ վարակված կլինեին․․․

Չէր լինի հաղթող ու պարտվող կողմ, վարակը չէր ունենա սեռ ու ազգություն, չէր ունենա գին, ու ոչ ոք չէր կարողանա խուսափել նրանից իր փողերի շնորհիվ։ Ու այն ժամանակ, երբ ողջ աշխարհը կերազեր դեղի կամ պատվաստանյութի վերաբերյալ, կհայտնվեինք մենք ու որպես փրկիչ կներկայանայինք աշխարհին․․․ Շատերը մոմ կվաեռին մեր համար, շատերը ֆիլմեր ու հաղորդումներ կնվիրեին մեզ, իսկ որ ամենագլխավորն է, մենք միլիարդավոր դոլարներ կաշխատեինք այդ պատվաստանյութից։ Դա կգնեին աշխարհի բոլոր ազգերը, ու կգնեին մի քանի անգամ, որովհետև նպատակն այն էր, որ այդ վարակը կրկնվելու հավանականություն կունենար․․․

Իսկ այն մարդկանց, ովքեր վստահ էին իրենց անվտանգության վրա, մեր գործակալները, որոնց տեղավորել էինք կառավարություններում, պետք է գաղտնի վարակեին նաև բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ նախագահների ու վարչապետերի, որ նրանք մտածեին, որ եթե նույնիսկ նման մարդիկ չեն կարողանում խուսափել, ապա իրենք առավել ևս չեն կարող․․․ Իսկ այս ամենը բացահայտվելու դեպքում, մենք մեղքը կբարդեինք մեր մասնագետների վրա, իսկ նրանք կհաստատեին իրենց մեղավորությունը, ոմանք կորստի սպառնալիքի, իսկ ոմանք էլ միլիոնավոր դոլարների պարգևավճարի համար․․․

Սակայն, ցավոք սրտի, մեր պլանավորածը հոդս ցնդեց, որովհետևր աշխարհում՝ մեզնից անկախ ու ոչ մեր մասնակցության և տեղեկության, հայտնվեց մեկ այլ համաճարակ՝ կորոնավիրուս անունով ու մեր ընկերության ղեկավարները որոշում կայացրին վերացնել բոլոր հետքերն ու սպասել մեկ այլ հարմար առիթի։ Կարելի է ասել, որ եթե չլիներ այս նոր վիրուսը, գուցե հետագայում ավելի դժվար ու վտանագվոր վարակ ծնվեր աշխարհում․․․ Այս ամենը լսելով, չգիտեի, թե որն է ճիշտ ու որն է սխալ, բայց մի բան հստակ էր․ այն ինչ պատմում էր այդ մարդը, այդքան էլ հեռու չէր թվում իրականությունից։ Իմ հետագա անելիքների մասին պատկերացում անգամ չունեի․․․

Ոստիկանություն գնալը վտանգավոր էր ու պարզ չէր, թե ինչ կլիներ դրանից հետո, այդ իսկ պատճառով, ես որոշեցի այսպես զգուշացնել մարդկությանը, որ չկորցնեն զգոնությունը… Մենք հիմա ապրում ենք մի իրավիճակում, երբ բոլորիս միայն մի հարց է հետաքրքրում․ թե երբ է գալու այս ամենի վերջ, սակայն, ես մի բան կասեմ, որ ինչպես յուրաքաչյուր բանի սկիզբ ունի վերջ, այնպես էլ ինչ-որ բանի վերջն իր հետ բերելու է մի նոր բանի սկիզբ ու մենք պետք է պատրաստ լինենք․․․

Այս ամենը ես գրում եմ գաղտնի մի վայրից, որի մասին միայն երեք հոգի գիտենք, որից երկուսս եղել ենք այն չարաբաստիկ խմբի մեջ, իսկ մեր հետ գտնվող անձը գիտի շատ ավելին, քան ես հիմա։ Նա է մեր անվտանգության երաշխավորը, բայց ուզում եմ բոլորիդ փոխանցել նրա ուղերձը․․․

Իսկ ուղարձն այն է, որ կան չբացահայտված թվացող շատ բաներ, որոնց վերաբերյալ իրականում մենք գիտենք ու սպասում ենք հարմար առիթի, որ արժանի հակահարված տանք։ Մեզ ոչինչ չի կանգնեցնի ու մեզ հետևող բոլոր անձանց ուզում ենք ասել, որ իզուր ժամանակ չկորցնեն, այլ լավ վերացնեն իրենց հետքերը,որովհետև մենք գալիս են այդ հետքերով և շատ շուտով աշխարհին կհայտնենք նրանց անուններն ու մութ գործերը․․․

Մենք չենք կարող ասել, թե ովքեր ենք մենք, մենք չենք կարող երևալ հեռուստաիքների էկրաններին կամ ամսագրերի գլխաշապիկին։ Բոլոր մեր համակրները մեզ հետ կարող են կապ հաստատել միայն մի ձև, որից հետո մենք կուսումնասիրենք ու կպարզենք, թե արդյոք նրանք գործակալներ չեն։ Ինչից հետո, մենք միասին ու մի բռունցք դարձած կջարդենք այն պատը, որը մեզ փակի տակ է դնում։ Ընդամենը մի փոքրիկ հուշում․ 34,1 %. 16․ 1․ 21․ (1884) 818. գտեք մեզ, իմացեք թե ովքեր ենք մենք։ Իսկ ամենամեծ բացահայտումը դեռ առջևում է․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *