Հայտնի Էքստրասենսի այս հայտարարությունը կորոնավիրուսի նահաջի մասին՝ ցնցել է ամբողջ համացանցը

Aravot.am-ը հրապարակել է հարցազրույց՝ Նելլի Սահակյանի հետ․
Դուք օժտված եք էքստրասենսոր հատկություններով, բայց ձեր և գործընկերների գոյությունը գիտականորեն ապացուցված չէ։

Այդուհանդերձ, էքստրասենս անվանում են այն անձանց, ովքեր հայտնում են, որ օժտված են էքստրասենսոր հատկություններով։ Ինչպե՞ս է ձեզ մոտ արտահայտվում այդպիսի օժտվածությունը։ – Ես տեսնում եմ, զգում եմ, լսում եմ, երբեմն նույնիսկ հոտառությամբ «ընթերցում» մարդկային ճակատագրերը։

Այսօր ոչ միայն մենք, այլ նաև ողջ աշխարհն է տառապում նոր կորոնավիրուսից։ Հետաքրքիր է՝ ստեղծված իրավիճակը դուք տեսե՞լ էիք, զգացել կամ կանխորոշել, քանի որ ձեր «ծառայությունների մատուցման» ցանկում է նաեւ հիվանդությունների «ախտորոշումը»։

Այո, 2019թ. աշնանը զգացել եմ, որ 2020-ը լինելու է մարդկության համար շատ դժվար շրջան, բայց ոչ թե վիրուսի, այլ ապրելակերպի, տնտեսական վատթարացման շրջան։ Այդ մասին ես ասել եմ շրջապատիս։

Շատերը այս արհավիրքը կապում են Աստծո հետ, մինչդեռ կորոնավիրուսը աստվածային պատիժ չէ, այլ մարդկային գործոն՝ քաղաքական նպատակներ հետապնդող՝ թուլացնել մի քանի պետությունների տնտեսությունը։

Իսկ մարդկության համար այդ աղետը դարձի գալու, իրենց արարքները վերլուծելու և գնահատելու շանս է։
Ձեր խոսքերով՝ դժվար շրջանի ավարտը տեսնո՞ւմ եք։

Յուրաքանչյուր փորձություն՝ լինի դա մարդկային գործոնով պայմանավորված, թե երկնային ուժերի, ունի տրամաբանական վերջ։ Ստեղծված վիճակը առավել շուտ կավարտվի, եթե մարդկությունը համախմբված աղոթք անի ամեն օր։

Այդպիսի ճանապարհով դրական էներգիա կուղարկի առ Աստված և կստանա Աստծո ողորմությունը։ Այսօր բնությունը շատ է ծանրացած մարդկային վատ արարքներից և մտքերից։ Դա ևս մի պատճառ է, որ երբեմն հանգում ենք նաեւ այսպիսի դրությունների։

Այլ ձև ասած՝ օրինակ, երբ մարդը թույլ իմունիտետ է ունենում, հիվանդանալու, վարակվելու հավանականությունն առավել հավանական է լինում։ Նույնն է եւ բնությունը. ինչքան վերջինս և մարդկային հոգին մաքուր լինեն, այնքան անխոցելի կլինենք։

Կարճ ասած, եթե մենք ճիշտ կերպ պայքարենք, ինչպես ասացի, ուրեմն այս ամենը կնահանջի։ Ըստ իս՝ հինգերորդ ամսին՝ մայիսին։ Ասածս վերաբերում է Հայաստանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *