Սիրելի՛ հայրենակիցներ, համընդհանուր արտակարգ դրությունը սահմանվել է հնարավորինս վարակի տարածումը կանխարգելելու նպատակով։
Բայց, չգիտես թե ինչու, մարդկանց մի ստվար զանգված կարծում է, որ սա արվում է ի վնաս իրենց։
Երբեմն համացանցում նկարներ են տեղադրվում, որտեղ մարդիկ առանց սոցիալական հեռավորություն պահելու, առանց անհրաժեշտ պայմանները կատարելու դրսում են։
Դեռ ավելին, մի բան էլ բողոքում են, թե վիրուսը ինչ արագ է տարածվում ու պետությունը ոչինչ չի անում։ Այս հարցին անդրադարձել են թերևս հայտնիներից շատ֊շատերը՝ հնչեցնելով կոչեր ու հորդորներ տանը մնալու անհրաժեշտության մասին։
Այսօր «հումորային» հոլովակով են հանդես եկել մի շարք հայտնիներ, ինչպես երևում է տեսանյութում՝ նրանք քարոզում են դուրս գալ տանից, սա իհարկե պետք է հասկանալ, ինչու չէ նաև հեգնանք, քանի որ ինչքան մարդկանց բացատրում ես դուրս մի եկեք, այնքան ականատես ենք լինում հակառակ գործողությունների։
Հոլովակը դիտեք ստորև՝