ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ձեռնոցները չեն փրկի Covid-19-ից. Բուժքույրը տեսահոլովակում ցույց տվեց մարդկանց հիմնական սխալը

Ձեռնոցները չեն փրկի Covid-19-ից. Բուժքույրը տեսահոլովակում ցույց տվեց մարդկանց հիմնական սխալը

Համաճարակի ընթացքում շատ մարդիկ անտեսում են իշխանությունների և բժիշկների կոչը ` մնալ տանը ու փողոց դուրս գալ կամ խանութներ այցելել վստահ լինելով, որ դիմակները և ձեռնոցները կպաշտպանեն նրանց այդ վտանգավոր հիվանդությունից:

Մենք արդեն գիտենք, որ առողջ մարդկանց կողմից դիմակների օգտագործումը ԱՀԿ փորձագետների կողմից անվանում էին անիմաստ վարժություն, և հիմա հայտնի է դարձել, որ ձեռնոցները նաև «Կովիդ -19» վարակի համար պատնեշ չեն:

Իր միկրոբլոգում շատ պարզ ու մատչելի տեսանյութ է հրապարակվել մի կնոջ կողմից, ով աշխատում է որպես բուժքույր հիվանդանոցում:

Ինչպե՞ս օգտագործել ձեռնոցներ, որ չվարակվենք կորոնավիրուսով: Միչիգանից Մոլլի անունով բուժքույրը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես հեշտությամբ բակտերիաներն ու վիրուսները կարող են մեր ձեռքերին հասնել սուպերմարկետում, նույնիսկ եթե մարդը ձեռնոցներ է հագել և կարծում է, թե ամբողջովին պաշտպանված է:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *