Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի նախանձելի և շատ գեղեցիկ ընտանիք։ Նրանք Աննա Հակոբյանի հետ միասին ունեն երեք դուստր և մեկ զավակ։
Վարչապետը և Առաջին տիկինը՝ Աննա Հակոբյանը, հաճախ են սոցիալական ցանցերում երեխաների գեղեցիկ լուսանկարներով ու հետաքրքիր հոլովակներով։
Նշենք, որ նրանց ավագ դուստրը Մարիամ Փաշինյանն է, ով սովորել է Տարտուի համալսարանում, իսկ այժմ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրն է։
Որդին՝ Աշոտը, ծառայում է ՊԲ-ում։ Նշենք, որ այս տարի կլրանա Աշոտի ծառայության երկրորդ տարին։ Միջնեկ դուստրը Շուշանն է։ Նա սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և բլոգեր է։ Հաճախ յութուբյան իր ալիքում կիսվում է հետաքրքիր բլոգներով ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների մասին։
Իսկ փոքրիկ դուստրը Արփին է։ Արփին մանկապարտեզ է հաճախում և շատ սիրելի է հանրության կողմից։ Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել գեղեցկուհի Արփիի մասնակցությամբ։
Առաջարկում ենք տեսանյութը դիտել ստորև՝