Իռլանդիայի Դուբլին քաղաքից 17 տարեկան Բրենդոն Ֆեյը, որը հիվանդացել է COVID-19-ով ու բուժվել. դեռահասներին խնդրում է զգույշ լինել ու փողոց դուրս չգալ: Պատանու մոտ կորոնավիրուս համաճարակի ախտանիշները սկսել են հայտնվել մարտի 25-ին:
«Ինձ մոտ հազ ու հեւոց կար, սակայն ես դա վերագրում էի իմ ասթմային»,- նշել է Բրենդոնը: Պատանին հաջորդ օրը գնացել է հիվանդանոց հերթական ստուգման, ուր եւ նրա մոտ COVID-19 են հայտնաբերել:
«Արդեն կես ժամ խնց ինձ հիվանդասենյակ տարան: Ախորժակ չունեի և շատ դժվար էի շնչում: Բարեբախություն էր, որ վերակենդանացման բաժանմունք չընկա ու ինձ սարքեր չմիացրին»,- ասում է նա։
Բրենդոնը 3 օր անցկացրել է լիակատար մեկուսացման մեջ, որից այնուհետև նրան տեղափոխել են հիվանդասենյակ՝ 2 ուրիշ կորոնավիրուսով հիվանդի մոտ:
«Ես սարսափելի զաձրանում էի, ինձ աշխարհից կտրված էի զգում, որովհետև ոչ ոք չէր կարող ինձ այցելել: Թույլ էին տալիս ինձ մոտ գալ միմիայն բուժքույրերին ու բժիշկներին: Դա սարսափելի փորձություն էր»,- անկեղծացել է նա:
Բրենդոնը բուժման շնորհիվ արագ առողջացել է, եւ շուտով նրան դուրս են գրել՝ ուղարկելով տնային հանգստի: Պատանին խոստովանել է, որ տարիքի բերումով իրեն COVID-19 թոքաբորբի նկատմամբ անխոցելի էր համարում։
«Դիմում եմ դեռահասներին, որոնք ընկերների մոտ գիշերակացի են գնում, իրար հետ հեծանիվ են վարում, այցելում են լողափեր Ու խմբերով խնջույքներ են անում: Հարցրեք ձեզ՝ իրո՞ք արժե դրան: Դուք, ախր, վարակ եք տարածում: Լավ, հնարավոր է, որ դուք հեշտությամբ կհաղթահարեք, սակայն չէ՞ որ կարող եք վարակել ձեր ծնողներին ու տատիկ-պապիկներին: Ինչո՞ւ չեք մտածում նրանց մասին»,- ասել է նա:
Բրենդոնը դեռահասներին խորհուրդ է տվել կապը պահպանել համացանցի միջոցով ու տանը մնալ:
«Փողոց դուրս մի՛ եկեք ու ձեր ընտանիքին մի՛ ենթարկեք վարակվելու այդ վտանգին: Եթե ես կարողացա 17 տարեկանում թոքաբորբով հիվանդանալ, նշանակում է դուք նույնպես կարող եք»,- ասել է 17-ամյա պատանին: