ՈՒՇԱԳՐԱՎ։ ԱՄՆ-ում սպանվել է կորոնավիրուսի մասին ճշմարտությունը բացահայտող գիտնականը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում անհայտ պայմաններում կյանքից հեռացել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարեւոր բացահայտման շեմին էր»։

Ինչպես հայտնում է CNN-ը, Փիթսբուրգի համալսրանի պրոֆեսոր Բինգ Լյուին գլխին, վզին, իրանին եւ վերջույթներին՝ վնասվածքներով գտել են իր տանը։ Նրա տնից ոչ հեռու գտնվել է դեպքը իրականացնողի մարմինը, որը գործողությունը հաջող կատարելուց հետո, վերադարձել է ավտոմեքենայի մոտ եւ վերջ դրել իր կյանքին։

Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց, ընդ որում՝ հակվում է այն վարկածին, որ դա եղել է ռասայական հողի վրա։ Համալսարանը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ իրենք «խորապես վշտացած են Բինգ Լյուի՝ հետազոտողի եւ գործընկերոջ ողբերգական դեպքով, որով բոլորն էին հիանում։

«Բինգը SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար շատ կարեւոր բացահայտումների շեմին էր»,- ասվում է հաշվողական եւ համակարգային կենսաբանության համալսարանի նրա գործընկերների հայտարարության մեջ։

Համալսարանի բժշկական դպրոցի անդամները իրենց նախկին գործընկերոջը նկարագրում են որպես ականավոր հետազոտողի, եւ խոստանում են ավարտին հասցնել Լյուի հետազոտությունը՝ որպես «հարգանքի տուրք նրա գիտական գերազանցությանը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *