Հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանի դիպուկ անդրադարձը՝ կորոնավիրուսի լայնորեն տարածման մասին

Հայաստանում պետք է մասսայական տեստավորում անցկացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց հայտնի պլաստիկ վիրաբույժ, Հայաստանի Հանրապետության գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` նշելով, որ պետք է նաեւ քաղաքացիներին հնարավորինս մեկուսացնել:

«Այս պահի դրությամբ համավարակը հսկելու լավագույն միջոցառումներն են` բոլորին մասսայական տեստավորելը, մարրդկանց մեկուսացումն է: Ճիշտ է, դա հսկայածավալ աշխատանք է, բայց միայն դրա միջոցով կարող ենք ռեգիոններում վերահսկել դրությունը, որը ինչպես ասում է նախարարը վերահսկողությունից դուրս է»,- ասաց նա:

Բժշկի կարծիքով` պետք չէ խուճապի մատնվել, այլ պետք է ղեկավարվել հակահամաճարակային կանոններով. «Պետք է դուրս գալ այդ կոմունիստական մտածողությունից եւ պետք չէ հույսը դնել դնել կառավարության կամ նախարարության կամ մեկ անձի վրա, այլ ինքդ պետք է կարողանաս քեզ պաշտպանել: Կազմակերպվածության լավ օրինակ է Չինաստանը, իսկ Երեւանում, հատկապես ծայրամասերում մարդիկ դրսում են, չգիտեմ, թե ինչպես են մտածում»:

Արտավազդ Սահակյանը գնահատում է նախարարի ազնվությունը, ասում է, որ նախարարը ճշմարտությունն է ասում, սակայն գտնում է, որ հասարակությունը այժմ այնպիսի հոգեբանկան վիճակում է գտնվում, որ գոնե օրը մեկ անգամ պետք է ասուլիսով հանդես գան բանիմաց հոգեբաններ կամ այլ մասնագեներ, ովքեր կմեղմեն առանց այդ էլ լարված դրությունը:

«Մենք շատ մարդիկ ունենք նեւրոզներով, որոնց վրա այս ինֆորմացիան շատ դեպրեսիվ, կաթվածային եւ կործանարար ազդեցություն կարող է ունենալ: Դրա համար պետք են հոգեբաներ, կամ այլ մասնագետներ, ովքեր ժողովրդի հետ կզբաղվեն: Պետք չի միայն թվային ինֆորմացիա տալ ու վերջ: Առանց այդ էլ տանջված ժողովուրդ է, ամեն օր մի լավ հոգեբան կամ կառավարության անդամ պետք է խոսի անելիքների մասին, պետք չի ամեն ինչը գցել միայն առողջապահության նախարարի վրա»,- ասաց նա:

Վիրաբույժը մտածում է, որ կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջեւում է: «Ես վստահ եմ, որ պիկը դեռ առջեւում է եւ իրական պատկեր մենք կարող ենք ունենալ միայն զանգվածային տեստավորում անելուց հետո: Ժողովուրդը ինքը պետք է պատասխանատու լինի եւ յուրաքանչյուրը պետք է իր անձնական հիգիենայի մասին մտածի, խուսափի շփումներից, պետք է իրարից սոցիալական հեռավարություն պահպանել, թե չէ կգնանք Իտալլիայի օրինակով»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը կարծում է, որ պետք է խստացվեն մեկուսացման կանոնները. «Հիմա ինչքան էլ տուգանեն, քաղաքացիները գումար էլ չուննեն, որ վճարեն, դրա համար ավելի ազդեցիկ պետք է լինի պատիժը, օրինակ մի քանի օրով փակելը, որ մարդկանց վրա ազդի»: Բժիշկ Սահակյանը նաեւ խորհուրդ է տալիս համավարակի այս պայմաններում 65-ից բարձր տարիք ունեցող կալանավորված անձանց կալանքը փոխարինել տնային կալանքով, քանի որ նրանք գտնվում են բարձր ռիսկային գոտում. «Սա մարդասիրական քայլ է, քանի որ վարակը հատկապես վտնագավոր է նրանց համար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *