Աշխարհում վերանայվում է ռուսական տնտեսական առկայությունը, որը երկար տարիներ ուղեկցվել է քաղաքական ճնշման ներքո։ Քաղաքական պրոտեկցիան բնորոշ է բոլոր
Պետություններին, սակայն ՀՀ-ի հանդեպ տնտեսական վերաբերմունքը մասնավորապես տեսանելի է։ Երեւանը, ըստ ամենայնի, սկսում է տնտեսական վասալության պայմանագրային և ուրիշ հիմքերի վերանայումը։ RusEnergy
խորհրդատվական գործակալության գործընկեր, ինչպես նաև ռուս հայտնի փորձագետ Միխաիլ Կրուտիխինը The Insider-ի հետ զրույցի ժամանակ ընդգծել է, որ սա նախևառաջ քաղաքականություն է, այն տնտեսության և կոմերցիոն հարցերի հետ
Միասնական քիչ բան ունի: ՀՀ-ի համար բարդ է, քանի որ Հայաստանի գազային բնագավառը պատկանում է Գազպրոմին: ՀՀ-ն աստիճանաբար իր համակարգը հանձնել է Գազպրոմին նախկինում մատակարարված գազի
դիմաց: Այսինքն, Գազպրոմը մինչ ՀՀ-ի սահման գազ է մատակարարում սահմանված գնով, իսկ այնուհետև վաճառում իր ստորաբաժանմանը համեմատաբար ցածր գնով, որն օդից է վերցված: ՀՀ-ում գործող այս ստորաբաժանումը գազը ծախում է հենց իր իսկ սահմանած գնով:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.