Կար մի ժամանակ, որ տառապում էի բրոնխալ ասթմայով. հարևանուհիս անընդհատ ասում էր՝ դու մի օր անպայման կմեռնես…Թամարա Մելքոնյանի ուշագրավ գրառումը

Թամարա Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կար մի ժամանակ, որ տառապում էի բրոնխալ ասթմայով։ Երբ նոպա էի ունենում, տանն էլ մարդ չէր լինում, կանչում էի հարևանուհուս, որ ժգուտը կապի, ինքս ինձ ներերակային ներարկեի դեղը ու այդ ժամանակ, հարևանուհիս շարունակ ասում էր,

էսպես չի լինի, դու մի օր անպայման կյանքից կհեռանաս, մի օր անպայման կյանքից կհեռանաս, ճար է պետք գտնել,,,Բնականաբար ճարը գտնվեց տարիներ անց, սակայն ես , որ չլսեի հարևանուհուս <<հույս>> տվող խոսքերը, սովորեցի նաև ժգուտ կապել։ Ասածս ի՞նչ է,

էս ծանր օրերին քան բոլորս համախմբեինք , բոլորս միասին ճար գտնեինք, ով ինչ ասես չխոսեց, ով ինչքանով կարողացավ իր դեմքը ցուցադրեց, ով ինչպես կարողացավ սկսեց աշխատել ներկայիս իշխանության դեմ,,,, Մասնավորապես սուտ տարածողներին լավ ճանաչեցի, գիտեն էլ,

վստահ են, որ սուտ լուր են տարածում, վստահ են, որ էդ կայքերը հակապետական են , մեկ է ջանասիրաբար տարածում են, նյարդայնացնում։ Եթե գիտակից անձ ես, շատ էլ լավ հասկանում ես, որ սխալներ ունենցանք ու ունենք, չկարողացանք հաղթահարել էս համաճարակը նախ՝ քանի որ

անտեղյակ էինք էս նոր վիրուսից, ու նաև պարետի և Առնախի սխալների պատճառով , սակայն դե մեր առյուծի բաժինն էլ պակաս չէր,,, Իսկ ուրախացողները , կասկածամիտները ,պահանջողները ավելի շատ են այս ձախողման մեջ, քան սրտացավերը,,,,

Դուրս կգանք, անպայման դուրս կգանք էս կարծես թե աներանելի վիճակից, սակայն էսպես չեն անում, հիվանդ մարդուն, տվյալ դեպքում հիվանդ պետությոանը չեն գցում քացու տակ,,, Մինչև չհամախմբվենք, մինչև չհասկանանք պահի լրջությունը , դժվար է լինելու, կ ր ш կ ի վրա բենզին լցնողներ, դուք հաջորդ կյանքում չծնվեք, որ քոքերդ կտրվի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *