Յաշա Սոլոմոնյանը գրել է.
Քեզ խաբել են, թե ստիպված ես ընտրություն կատարել 2֊ի միջև։ Չկա՛ նման բան։
Եթե առաջ ես գնում ու հանդիպում ես փոսի, ետ քայլ անելն ամենախելացի որոշումը չէ։
Իսկ դու փորձի՛ր ցատկել փոսի վրայով և գնա՜ ԱՌԱՋ։ Իսկ թե պետք է ետ
գնայիր, էլ ինչի՞ դուրս եկար ճանապարհ, ինչի՞ քայլ արեցիր, քեզ հարց տվե՞լ ես։ Մի՞թե դու կարծում ես, թե հի մшր ես, մի՞թե դու կարծում ես, թե այն գինը, ինչ վճարեցիր ազատությանդ համար, բավարար չէր, որ էլ հետ չկանգնես նպատակիցդ։ Լսի՛ր, քեզ խш բում են, քեզ համոզում են, թե դու անկարող ես, անպիտան ես և ՍԽԱԼ։ Քեզ
համոզում են, որ ճիշտ կլիներ՝ մնայիր վш նդակում, քանզի, երբ դրանից դուրս եկար և թևերդ բացեցիր, ճш ղերի մեջ երկար նստելուց, անփույթ էիր դարձել, չէիր կարողանում կառավարել թռիչքդ ու աջ ու ձախ բախվեցիր։ Սակայն հո արդեն զգացե՞լ ես թռիչքիդ բերկրանքը։ Լսի՛ր, դու մեղավոր չես, որ ուզեցել ես դուրս գալ վш նդակից։ Ավելին, ովքեր քեզ մե ղшդրում են դրա համար,
նրա համար, որ որդուդ դրեցիր զп հասեղանին, իրենք իրենց որդիներին տաքուկ պահել էին։ Եվ վճարողը էլի դու եղար։ Հետևաբար և ԴՈՒ ես որոշում, ԴՈՒ ես թելադրում, ԴՈՒ ես ընտրում։ Ի սեր Աստծո մի անգամ էլ թևերդ
բա՛ց, թռիր այդ անտե՛ր փոսի վրայով, առա՛ջ գնա։ Թույլ մի՛ տուր, որ ապագայի հանդեպ սш րսափ֊պատմություններով էլի քեզ խш բեն, էլի բш նտարկեն, սապոԳն էլ հիմնովին հենեն վանդակիդ դռանը, որպեսզի հուր֊հավիտյան դուրս չգաս։ Կա՛մ մահ, կա՛մ ազատություն… հիշո՞ւմ ես։
Քեզ արդեն բազում
անգամներ սպш նել են, դե գոնե ազատությա՛նդ տեր եղիր: Դու ստիպված չե՛ս ընտրել երկուսի միջև, հասկանո՞ւմ ես։ Էդ իրենք են ուզում, որ դու այդպես մտածես։ Իսկ դու իրենց անակնկա՛լ արա, թռի՛ր փոսի վրայով, առա՛ջ գնա, ի սեր Աստծո։