ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Նախկին զինծառայողը բացահայտում է՝ ինչպես էին 2008-ին ընտրում Սերժ Սարգսյանին

2008թ․ մարտի մեկի արյունալի իրադարձություններին նախորդած նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի Զինված ուժերի

Գլխավոր շտաբի պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովը «վաշտ առ վաշտ» կարգադրում էր զինվորակններին ընտրել Սերժ Սարգսյանին՝ «Ազատության» հետ զրույցում պատմեց բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Մեհրաբյանը, ով 2007-2009թթ․ ժամկետային զինվորական ծառայության էր:

Մեհրաբյանը հավելեց, որ ընտրությունների օրը զինվորականները անգամ չեն էլ քվեարկել, իրենց անունից արդեն իսկ լրցաված քվեաթերթիկները նետվել են արկղերը․

Ես Արտաշատի ուսումնական զորամասում էի ծառայում, փետրվար ամիսն էի, ընտրություններից առաջ զորամաս այցելեց Էնրիկո Ապրիամովը՝ գեներալ- լեյտենանտ, որը այդ ժամանակ Զինված ուժերի գլպավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր ու վաշտ առ վաշտ զրույց էին անում առանձին

Ասաց, որ պետք է ընտրենք, քանի որ մեր գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն է, իրեն պետք է ընտրենք, ուրիշ տարբերակ չկա․ ու կարիք էլ չեղավ մենք ընտրենք, ընտրությունը Արտաշատում իրականացվեց․․․, — նշում է Դավիթ Մեհրաբյանը

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *