Այսօր Ձեզ կներկայացնենք՝ ինչպես է կորեացի կապիտանը երգում հայերեն «Ով սիրուն, սիրուն» երգը։ Բազմիցս նշել ենք, որ հայկական երգերը ունեն իրենց ուրույն առանձնահատկությունները։ Նրանք հոգով, թեթևությամբ, նրբությամբ տարբերվում են շատ ու
շատ երգերից։ Գրեթե բոլորիս էլ ծանոթ է «Ով սիրուն, սիրուն» հայերեն երգը։ Գեղեցիկ են սիրո երգերը։ Սակայն գեղեցկության հետ միաժամանակ ցավ եւ տառապանք արտահայող։ Երգը անմնացորդ սիրող մարդու մասին է։ Ով դժգոհում է իր սիրած էակից՝ ինչու է մոտեցել ու սրտի
գաղտնիքը իմացել։ Նա անմնացորդ նվիրվել է, սիրել, բայց սիրած էակը թողել է ու հեռացել։ Բայց թողնել հեռանալուց հետո էլ սիրող սիրտը չի չարանում, եթե անգամ օրերից մի օր տեսնի նրան տխուր եւ մոլոր թափառելիս, կօգնի
ու ընկեր կդառնա նրա վշտերին։ Այս գեղեցիկ երգը, թե ինչպես է կորեացին երգում հայերեն, առաջարկում ենք դիտել ստորև ու խնդրում ենք գրել Ձեր կարծիքները մեկնաբանություն բաժնում՝