Պարտությունն էլ կարելի է կրել պատվով. ժողովուրդը ոչ լուռ է, ոչ կույր.
Մարդու մտքի մեջ ծանր հիշողության վերքը գուցե սպիանում է, բայց չի լավանում,հետքը միշտ հիշեցնում է ապրած տանջանքի մասին։
Հայ ժողովուրդը շատ ցավեր է տեսել, հայ ժողովուրդը ցեղասպանությոգն է ապրել և ողջ է մնացել, հայ ժողովուրդը երկրաշարժ ու պատերազմ է տեսել, դիմակայելով ցավին՝ նա էլ ավելի է ուժեղացել, ապրել ու ապրեցրել է։
Ասում են՝ հիշողություններն են, որ բազմագույն երանգներ են հագեցնում ներկան։ Պատկերացրեք ինչ կլիներ, եթե դրանք չլինեին՝ անհասկանալի ներկա, անորոշ ապագա։ Թավշյա հեղափոխությունը կամաց-կամաց մեր մտքի մեջ դառնում է հիշողություն՝ հաղթանակած հիշողություն, անարյուն հիշողություն։
Փաշինյանը ընծա էր, ով քայլեց ու քայլեցրեց, ով ապրեցրեց, ով ապրելու հույս տվեց, հավատ ու սեր տվեց։ Թավշյա հեղափուխությունը երկու տարի առաջ ներկա էր, որը շուտով պիտի դառնար անցյալ ու հայ ժողովրդի փրկության համար պատմության նոր էջ պիտի բացեր։
Ասում են՝ ուժեղ են այն մարդիկ, որ ունակ ու կարող են ներել, իսկ թույլերը փորձում են միայն վրեժ լուծել։ Սակայն ցավալի է, որ նախկինները փորձում են վրեժ լուծել հայ ժողովրդից, բայց ինչի՞ համար՝ ապրել ցանկանալու՞։ Ախր նրանց շնորհիվ 30 տարի երկիրը չի ապրել, այլ գոյատևել է։ Անճարությունից ու անկարողությունից քարշ տալով իրենց բաժին ընկած կյանքը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.